«Աշտարակ-Կաթ» ընկերության «Յոգու-Մոգու» մանկական ընպելի յոգուրտներն արժանացել են Որակի ոսկե մեդալի եւ պատվոգրի: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, պարգեւատրումը տեղի է ունեցել հունիսի 6-8-ը Երևանում կայացած «Մանկության աշխարհ» միջազգային ցուցահանդեսի արդյունքների ամփոփիչ մրցանակաբաշխությանը:
Նշենք, որ «Յոգու-Մոգու» մանկական յոգուրտների բրենդը արդեն մի քանի անգամ պարգեւատրվել է Որակի ոսկե մեդալով, այդ թվում նաև՝ 2015 թվականին կայացած մոսկովյան ՛՛Prodexpo՛՛ միջազգային ցուցահանդեսում:
«Ձեռքբերումը եւս մեկ անգամ քաջալերում է մեզ մշտապես արտադրել ամենաորակյալն ու ամենահամեղը մեր փոքրիկ սպառողների համար:»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:





























