Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության ամենաավագ պատգամավոր Դենիզ Բայկալի հետ հանդիպումից հետո Անկարայում հետաքրքիր զարգացումների մասին են խոսում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, Էրդողան-Բայկալ հանդիպումից հետո սկսել է շրջանառվել այն տեղեկությունը, որ Էրդողանը Բայկալի հետ հանդիպմանը կոչ է արել չփակել կոալիցիա կազմելու առաջարկի դուռը՝ ասելով. «Դռները մի փակեք, պատրաստեք ձեր առաջարկը։ Ինձ բռնապետ եք անվանում, սակայն ես փոխզիջում եմ փնտրում»։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ Էրդողանը հենց CHP-ի հետ է ցանկանում, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կոալիցիա կազմի եւ դեմ է «Ազգայնական շարժման» հետ որեւէ ձեւաչափով կոալիցիային, ինչին կողմ է Ահմեդ Դավութօղլուն։