Ֆիզիկա առարկայի միասնական քննություններին մասնակցած 1795 դիմորդներից 25.07 տոկոսը անբավարար գնահատական է ստացել: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
«ֆիզիկա առարկայի քննության միջին միավորը 11,6 է, քննությունից անբավարար միավոր ստացել է 25.07 տոկոսը, 7,5-13 միավոր է ստացել 38,89 տոկոսը (698 դիմորդ), 13-17 միավոր` 23,34 տոկոսը (419 դիմորդ), 17-20 միավոր ստացողները կազմում են 12,70 տոկոս ( 228 դիմորդ), առավելագույն՝ 20 միավոր ստացել է 31 դիմորդ»,-ասաց նա՝ նշելով, որ ֆիզիկա առարկայի միասնական քննությունից բացակայել է 68 դիմորդ:





























