ԼՂՀ կառավարությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ կլինեն: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր կայացած մամլո ասուլիսում:
Սպասվող փոփոխությունների մանրամասների առումով հարցին ի պատասխան` գործադիր իշխանության ղեկավարը խորհուրդ տվեց սպասել մի փոքր` խոստանալով, որ օրեր անց այդ փոփոխությունների մասին պաշտոնապես տեղեկություն կհրապարակվի:





























