Վանաձորի շտապօգնության կայանից hունիսի 11-ին, ժամը 03.00-ին,  ոստիկանության Բազումի  բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած» վերք ախտորոշմամբ հիվանդանոց  է տեղափոխել 27-ամյա Արթուր Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 17.30-ին, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 20-ամյա Տիգրան Դ.-ն սուր գործիքով հարվածել է Արթուր Խ.-ին` պատճառելով  վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: