Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այնպես չէր արտահայտվում, ինչպես այժմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ որոշումը՝ զեկույց կազմել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» թեմայով: Զեկուցող է նշանակվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը:
«Տեր-Պետրոսյանի օրոք ԵԽԽՎ-ն, ընդհակառակը, ճանաչում էր հայ ժողովրդի անօտարելի իրավունքները: Դրան հաջողվում էր հասնել ղեկավարության խելացի եւ շրջահայաց արտաքին քաղաքական շնորհիվ: Իսկ իշխանափոխությունից հետո իրավիճակը վատացել է, եւ 2005թ-ից ԵԽԽՎ-ն նման ձեւակերպումներ է թույլ տալիս», - հավելել է Զուրաբյանը:





























