Քաղաքական ուժերը չեն կարող չկանգնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների կողքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«Այս հարցն ի վերջո լուծում է պահանջում, միայն բողոքելով հարցը չի լուծվի։ Մենք պետք է օրենսդրական մեխանիզմներ մշակենք, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն։ Միայն բողոքելով կարող ենք համակարգն ամբողջովին վտանգի տակ դնել»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Նշենք, որ հունիսի 19-ին նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ հոսանքի թանկացման։
Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։





























