Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցում հայտնաբերվել եւ Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Խաչատուր Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: