Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թումոյի այգում վերցրել են 17-ամյա Կարեն Մ.-ի հեռախոսը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Երեւանի «Թումոյի» անվան զբոսայգում ոմն Գարիկ, չարաշահելով վստահությունը, զանգահարելու պատրվակով Կարեն Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը եւ հեռացել` պատճառելով 80.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Գարիկը 18-ամյա Գարիկ Ղ.-ն է, որը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: