Հունիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Հրազդան ընթանալիս, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ճամփեզրով հոսող Մարմարիկ գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























