Երեւանի Արզումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դի: NEWS.am-ի տեղեկություններով՝ ոստիկանություն է դիմել տղամարդու նախկին հարսը, ով էլ հենց հայտնաբերել է նախկին ամուսնու հորը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:





























