Բագրատունյաց 2-րդ նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող ֆերմայից գողացել են ճագարներ: NEWS.am-ի տեղեկություններով՝ մի տղամարդ հայտնել է, որ 2014թ. ապրիլին նշված տարածքից գողացել են 20.000 դրամ արժողության 8 հատ փոքր ճագար, իսկ հունիսին 150.000 դրամ արժողության 5 հատ մայր ճագարներ, որից հետո իր պահանջով նշված հասցեի հարևանությամբ գտնվող հիմնարկի աշխատակիցները հետ են վերադարձրել գողոնը: Գողության մասին նախկինում չի հայտնվել: Կատարվում է նախաքննություն:





























