Երեկ ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող փոքր ձորակի մոտ զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հակատանկային նռնականետ, հարվածային մեխանիզմ, 7.62 մմ տրամաչափի 40 եւ 45 մմ տրամաչափի ինքնաձիգի 29 փամփուշտ:

Կատարվում է հետաքննություն: