Ադրբեջանը բանակցությունններ է վարում Թուրքիայից «Թուրնա» թիրախ-ինքնաթիռների ավիահամակարգեր գնելու ուղղությամբ։
Ադրբեջանցի զինվորականները արդեն մի քանի անգամ այցելել են Թուրքիա, որպեսզի սովորեն օգտագործել թիրախ-ինքնաթիռները եւ տեղյակ լինեն նրանց տեխսպասարկման գործընթացին:
Ինքնաթիռներն օգտագործվում են հակաօդային պաշտպանունակությունը մեծացնելու համար։ Այդ ինթնառիռներն արտադրում է թուրքական TAI ընկերությունը: «Թուրնա» ինքնաթիռներն օգտագործվում են որպես ռադար, օպտիկական համակարգ, ինչպես նաեւ զենիթային զինատեսակներին ու ուղղորդվող ռումբերին հետեւելու նպատակով:



























