2 օր է, ինչ Արարատի մարզի Ազատավան գյուղում հաշվառված 51-ամյա տղամարդը փորձում է ինքնասպանություն գործել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: NEWS.am-ի տեղեկություններով՝  հունիսի 12-ին Կոլյա. Մ.-ն փորձել է ցած նետվել Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12 շենքի տանիքից:  Դեպքի վայր են հասել իրավապահները եւ բացատրական աշխատանքների արդյունքում նա հրաժարվել է իր մտադրությունից: Նախորդ օրը՝  հունիսի 11-ին,  նույն Կոլյա. Մ.-ն փորձել է ինքնասպանություն գործել Դիլիջանի Խորհուրդների փողոցի թիվ 10/1 հասցեի կիսակառույց շենքի տանիքից:

Մեր տեղեկություններով՝ տղամարդը մշտական բնակության վայր չունի, չի աշխատում,  ցանկանում  է վերջ տալ կյանքին ֆինանսական խնդիրների պատճառով: Երկու դեպքով էլ քննություն է կատարվում: