Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու  մասին պայմանագիրը հանձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վավերացման համար։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

Ղրղզստանի անդամակցության պայմանագիրը 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Միության անդամ երկրների ղեկավարները։ Մայիսի 9-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պայմանագրին կից փաստաթղթեր էր ստորագրել, մասնավորապես  2014թ մայիսի 9-ին ԵՏՄ-ին միանալու պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։