Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 34-ամյա Արթուր Ա.-ի բնակարանում: Վերջինիս հայրը` 63-ամյա Համլետ Ա.-ն, զուգարանից ներկայացրել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 19 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանում են որդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն: