Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 24-ամյա Գեւորգ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 165 հոդվածի (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) 1-ին մասի մեղադրանքով:





























