Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Այգեստանի 10-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն բռունցքով հարվածել է 33-ամյա Էդգար Մ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 17-ամյա Խորեն Խ.-ն է, ով հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կատարվում է քննություն: