Հունիսի 5-ին, ժամը 15.30-ին, 1981 թ. ծնված Նազելի Դ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակում պայուսակից գողացել են բանկային քարտը եւ բանկոմատներից կանխիկացրել ընդհանուր 60.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ գողությունը կատարել է 27-ամյա Սաթենիկ Հ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 11-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























