Հունիսի 12-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: