Հունիսի 12-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել ԻԻՀ քաղաքացի Ահմադ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: