Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «թմրամիջոցի գերդոզավորում» ախտորոշմամբ, Անդրանիկի փողոցի 8 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 43-ամյա Վաչե Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչե Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Բնակարանի զննությամբ՝ պատշգամբի սեղանի վրա, հայտնաբերել է 2 ներարկիչ` յուրաքանչյուրը մոտ 4 մլ բաց շագանակագույն հեղուկով: Բնակարանատեր Վիրաբ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:

Նշանակվել են փորձաքննություններ:

Վիրաբ Մ.-ն թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: