Հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, Իսահակյան գյուղից ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահվող տարածք է տեղափոխվել «ԿամԱԶ 5320» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել վառելափայտով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 12-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ, 64-ամյա Արտուշ Պ.-ն ապօրինի հատել է Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսությանը պատկանող ծառերը:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: