«Եվրո 2016» ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա խաղից առաջ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց պորտուգալացի լրագրող Միգել Վիեիրայի հետ, ով կարծիք հայտնեց, որ հունիսի 13-ին կայանալիք խաղում հնարավոր է գոլեր չլինեն:

Ի՞նչ տպավորություններ ունեք նոյեմբերին տեղի ունեցած Պորտուգալիա – Հայաստան խաղի մասին:

Մեզ համար դժվար խաղ էր: Ինչպես ասաց մեր մարզիչը, Հայաստանն այժմ խաղում է ավելի շատ հարձակողական ֆուտբոլ: Սովորաբար ոչ այդքան ուժեղ թիմերը գերադասում են շեշտը դնել հակագրոհների վրա, բայց Հայաստանն այժմ այդպես չի անում: Կարծում եմ՝ այժմ ձեր թիմն ավելի է ուժեղացել: Մեզ այսօր դժվար է լինելու: Անգամ հնարավոր է գոլեր չլինեն այս խաղում:

Հայաստանի ազգային հավաքականից ո՞ւմ կառանձնացնեք:

Ինձ դուր է գալիս Գեւորգ Ղազարյանը, նա շատ արագ է: Դուր է գալիս նաեւ Հենրիխ Մխիթարյանը: 

Պորտուգալիան պարտվեց Ալբանիային, դժվարությամբ հաղթեց Դանիային: Ինչպե՞ս եք գնահատում այս մրցափուլը:

Աշխարհի առաջնությունից հետո թիմը հոգնած էր: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որոշեց հնարավորություն տալ նախկին մարզիչ Պաուլո Բենտոյին, բայց նա չարդարացրեց իրեն: Երբ Ֆերնանդու Սանտուշը եկավ, մենք սկսեցինք հաղթել:

Հարգելի ֆուբոլասերներ,

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում:MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:


Այս տարի կարծես Ռոնալդուի տարին չէ: «Ոսկե գնդակ» ստանալուց հետո նա զիջել է դիրքերը: Համամի՞տ եք:

Ոչ, սա նրա լավագույն մրցաշրջանն է: Նա 30 տարեկան է եւ կրկին շատ արագ է, եւ լավագույնը «Ռեալում»:

Վերա ՄարտիրոսյանVera&Football