Բելգիական խորհրդարանից Մահինուր Էզդեմիրին «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցությունից հեռացնելուց հետո երկու բրյուսելյան թուրք պաշտոնյաներ հայտարարել են կուսակցությունից հեռանալու մասին։ Բրյուսելի Սեն Ժո ստեն Նոդի շրջանի մունիցիպալ խորհրդի անդամներ Ջեւդեթ Յըլդըզը եւ Մուստաֆա Ալպերեն Էզեմիրը (Մահինուր Էզդեմիրի եղբայրը) հայտարարել են, որ շոկի մեջ են Էզդեմիրի հեռացման որոշումից, հաղորդում է բելգիական Het Laatste Nieuws պարբերականը։

Նրանք մեղադրում են իրենց նախկին կուսակցությանը ծայրահեղ աջ միտումների մեջ։ «Կուսակցության նախագահ Բենուա Լյութգենը ծանոթ չէ մեր կոսմոպոլիտ եվրոպական մայրաքաղաքի հասարակական իրողություններին»,-հայտարարել են նրանք։

Հիշեցնենք, որ Մահինուր Էզդեմիրին կուսակցությունից հեռացրել են մայիսի 29-ին հրապարակավ Հայոց ցեղասպանությունը ընդունելուց հրաժարվելու համար։