Փրկարար ծառայությունը հունիսի 14-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհ եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 77 QN 377 պ/հ (վարորդ` Ս. Շ., ծնվ.1990թ.) եւ «Օպել» մակնիշի 34 NT 986 պ/հ (վարորդ` Ռ. Ս. ծնվ.1992թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Է. Ա.-ն (ծնվ. 1991թ.) եւ Մ. Մ.-ն (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Սեւան քաղաքի ԲԿ, իսկ Տ.-ն տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարներն «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Թ.-ին (ծնվ. 1992թ.) եւ Է. Հ.-ին (ծնվ. 1990թ.), ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ եւ մահացել են:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: