Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Կայան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Պարզվել է, որ Իջեւան-Ազատամուտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 ML 728 պ/հ (վարորդ Գ.Մ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից դաշտում:
Հրշեջ-փրկարարները վարորդ` Գ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Իջեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:





























