Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 52-ամյա Արսեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: