Հունիսի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցների խաչմերուկին, որտեղ վթարված «Օպել Վեկտրա» եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները վիճաբանում էին իրար հետ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ 24-ամյա Գուրգեն Խ.-ն «Հունդայի» ավտոմեքենայի առջեւի անվաթեւով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված, 24-ամյա Տիգրան Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անվաթեւին, իսկ Տիգրան Հ.-ն դիտավորյալ հարվածել եւ կոտրել է «Հունդայի» ավտոմեքենայի դիմապակին, դռան ապակին եւ հետեւի հողմապակին:
Նույն օրը, ժամը 01.30-ին, նշված վայրից Տիգրան Հ.-ն եւ Գուրգեն Խ.-ն բերման են ենթարկվել բաժին, որոնք հրաժարվել են հաղորդում տալուց:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Հունիսի 13-ին, ժամը 12.45-ին, Գուրգեն Խ.-ի եղբայրը` 27-ամյա Արտուշ Խ.-ն, հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Տիգրան Հ.-ն ավտոմեքենայի բանալի-գործիքով հարվածել է իր ուսին եւ պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:





























