Հունիսի 13-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ակնակապճի շրջանի կապտուկ, քթի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արտակ Թ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է իրենց բակում` ծառից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 16-ամյա Էդգար Մ.-ն բռունցքով հարվածել է Արտակ Թ.-ի քթին` պատճառելով վնասվածք:

Էդգար Մ.-ն հրավիրվել է ոստիկանության Մեծամորի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն: