ԿԺԴՀ զինծառայողը հատել էր Հարավային Կորեայի սահմանը հունիսի 15-ի առավոտյան եւ ցանկացել էր հանձնվել հարավկորեական զինվորականներին։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով ՊՆ իր աղբյուրները։

«Նա հատել է սահմանը Հվաչհոնում եւ հայտարարել է մեր կողմն անցնելու իր ցանկության մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Զինծառայողի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը։