Մի «խելացի» որոշել է, որ դպրոցներում միայն երկուշաբթի առավոտյան պետք է օրհներգը երգեն: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա մասնավորապես,  նշել է.

«Մի «խելացի» որոշել է, որ դպրոցներում միայն երկուշաբթի առավոտյան պետք է օրհներգը երգեն, որը նույնն է, թե դրոշներն ու զինանշաններն իրենց տեղում լինեն  միայն երկուշաբթի օրերերին

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է՝ ՀՀ դրոշի, զինանշանի եւ օրհներգի, որոնցով պետք է հպարտանա յուրաքանչյուր ՀԱՅ, որովհետեւ դրանք աշխարհում ներկայացնում են ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մեր դեմքը, մեր տեսակն ու պատկանելիությունը: Յուրաքանչյուր հայ պատեհ առիթով պետք է երգի մեր օրհներգը, ուրեմն այն պիտի սովորեն դպրոցում եւ երգեն ոչ միայն երկուշաբթի առավոտյան, ինչպես ոմն «խելացի» է որոշել, այլ ամեն առավոտ: Եթե մեր զինվորները, սպաները, սպորտսմենները, պատգամավորները, ավագանու անդամները իրենց դպրոցներում ամեն առավոտ մեր օրհներգը երգելով սկսեին օրը, ապա այսօր չէին կաշկանդվի եւ օրենքով սահմանված պահերին ազատորեն կերգեին, ինչպես աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաներն ու սպորտսմեններն են երգում»: