Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հաշվեհարդար տեսնել իրենց դուր չեկած անձանց հետ: Այս անգամ բռնաճնշումների է ենթարկվում դիվանագիտական կորպուսը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության դեսպան Արիֆ Մամեդովը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունների համաձայն, Արիֆ Մամեդովն ազատվել է դիվանագիտական կարգավիճակից եւ հեռացվել կազմակերպության շարքերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Facebook սոցիալական ցանցում ընդդիմադիր հայտարարություններ էր արել: Նրա քննադատական գրառումն աջակցել էին մի քանի դիվանագետներ, որոնք հետագայում հեռացվել էին զբաղեցրած պաշտոններից: