Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը: Նրանք սատարել են Մինսկում Շփման խմբերի աշխատանքային ենթախմբերի գումարումը, որի շրջանակում պետք է երկխոսություն հաստատվի Կիեւի եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների միջեւ: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտումը կանխելուն ուղղված ջանքերի կարեւորությունը:

Քերրին եւ Լավրովը քննարկել են նաեւ Սիրիայի իրավիճակը, Եմենում եւ Լիբիայում հակամարտությունների կարգավորումը, Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները: