Թբիլիսում նախորդ օրը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի հիշատակին այսօր՝ հունիսի15-ին, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ մոմավառություն է կազմակերպվել:
Քաղաքացիները 10-ից ավելի զոհերի հիշատակին մոմեր են վառել ու ծաղիկներ դրել դեսպանատան մուտքի մոտ: Նրանք նաեւ դեսպանատանը բացված սգո մատյանում իրենց ցավակցությունն են հայտնել հարեւան երկրի բնակիչներին աղետի կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, կա 16 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։
Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























