Ցանցահենները կոտրել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ցանցը եւ կարող են գողացած լինել գերատեսչության 390 հազար ներկա եւ նախկին  աշխատակիցների տվյալները։

Հարձակման փաստը 2014թ. սեպտեմբերին հայտնաբերել էր KeyPoint Government Solutions ընկերությունը, որը զբաղվում է դաշնային կառավարության անվտանգության ստուգումներով։ Տվյալների կորուստի մասին տեղյակ են պահել գերատեսչության աշխատակիցներին։ Այդ ծանուցման պատճեններից մեկը ստացել է  Associated Press-ը։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ցանցի վրա իրականացրած հարձակումը կապ չունի ԱՄՆ աշխատակազմերի վարչության ցանցի վրա կատարած հարձակման հետ, գրում է ՌԲԿ-ն։