ԼՂՀ ՊԲ արդեն նախկին հրամանատար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայիս տեղակալ Մովսես Հակոբյանի համար այդ նշանակումն անակնկալ չէր:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունիսի 15-ի երեկոյան նոր պաշտոն ստացած Մովսես Հակոբյանը նշեց, որ զինվորականի համար անակնկալ որոշումներ չկան:

«Որտեղ նշանակում են զինվորականին, այնտեղ էլ մեկնում է ծառայության»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՊԲ նոր հրամանատարին ինքը թողել է մարտունակ բանակ: Ի դեպ, ըստ մամուլում տարածված լուրերի՝ պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվելու գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ Մովսես Հակոբյանը 2017թ. Յուրի Խաչատուրովից հետո դառնալու է գլխավոր շտաբի պետը։