ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» եւ «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից:

 Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *777*1# հրահանգը: Ակտիվացման արժեքն է 100 դրամ/օր:

 Ցանկության դեպքում այս ծառայությունը կարելի է նաեւ ակտիվացնել ավտոմատ երկարացման հնարավորությամբ՝ ուղարկելով *777*01# հրահանգը:

 «ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է հետվճարային եւ կանխավճարային բաժանորդների համար նախատեսված՝ բջջային ինտերնետ ծառայությունների շարքը՝ գնի եւ որակի լավագույն համադրություն առաջարկելով այն բաժանորդներին, ովքեր մեծ ծավալով ինտերնետ են սպառում սմարթֆոնի միջոցով»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: