Հունիսի 16-ին ժամը 18:00 –ին Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի «Երեւան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական՝ 4-րդ տարեշրջանը:
Տարեշրջանի բացմանը հրավիրվել են հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ եւ «Երեւան Սիթի Տուր» ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձիք:
Տարեշրջանի բացման արարողությունը կհաջորդի 30 րոպեանոց պրոմո-տուրը, որի շրջանակում հյուրերը կստանան գեղեցիկ հուշանվերներ:
«Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը կմեկնարկի հունիսի 17-ից:





























