«Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նախաձեռնության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեր կողմից նախապես կանխատեսված սցենարը իրականանում է: Իշխանության մունետիկ մարմինը` ՀԾԿՀ-ն, հնարավոր է վաղը ` 17.06.2015թ. , հայտարարի էլեկտրաէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին:
Մեր պահանջը չի փոխվել, այն է` ոչ մի լումա ավել, եւ ներկայիս սակագնի նվազեցում:
Եթե Սարգսյան Սերժը եւ Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք՝ օգտվելով սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների»:





























