Ճապոնիայում նախորդ շաբաթվա ընթացքում ջերմային հարվածի սիմպտոմներով մոտ 800 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է երկրի ազգային հրշեջ ծառայությունը, որը կատարում է նաեւ շտապօգնության գործառույթներ: Տուժածների թիվը նախորդ շաբաթների համեմատությամբ աճել է մոտ 180-ով:

Ներկայումս Ճապոնիայում այդ պատճառով հիվանդանոցներում է գտնվում ավելի քան 250 մարդ: Նրանց մոտ կեսը 65 տարեկանից բարձր տարիք ունեն: Նրանցից շատերը ջերմային հարված են ստացել տան ներսում, երբ տնտեսման նպատակով անջատել են օդորակիչները եւ մոռացել են միացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շոգին զոհ են գնում նաեւ դրսում շինարարական աշխատանքներ կատարողները կամ դպրոցականները՝ փողոցում ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ: