ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ոստիկանները ձերբակալել են բուժքրոջն այն պատճառով, որ նա մերկացել է եւ հարձակվել իր խնամքի տակ գտնվող հիվանդի վրա։

«Հիվանդին ծեծել են։ Այս ամենը շատ տարօրինակ է»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ երբ իրավապահները կանչից հետո ժամանել են դեպքի վայր, բուժքույրը լրիվ մերկ է եղել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով USA Today-ը։

Ոստիկանությունը հետաքննություն է վարում։ Կատարվածի մանրամասները պարզվելուց հետո բուժքրոջը մեղադրանք կներկայացվի։