Հայաստանի խորհրդարանը հունիսի 16-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Կողմ են քվեարկել 91 պատգամավոր, դեմ՝ 4-ը («Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը)։ Ձեռնպահ ձայներ չեն եղել, ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ այս պատգամավորները դեմ էին քվեարկել նաեւ 2014թ. դեկտեմբերի 4-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։

Նշենք, որ 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրին Հայաստանը կմիանա առանձին արձանագրությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ստորագրվել է ավելի ուշ, քան Երեւանը ստորագրել է անդամակցության փաստաթուղթը (2014թ. հոկտեմբերի 10), բայց ավելի վաղ, քան այն ուժի մեջ է մտել (2015թ. հունվարի 2)։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին  Ղրղզստանի անդամակցության արձանագրությունը հավանություն էր ստացել ՀՀ կառավարության կողմից։