Հունիսի 16-ին նավթի համաշխարհային գները աճ են գրանցել  ԱՄՆ պաշարների կրճատման լուրերի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։

Brent տեսակի նավի օգոստոսյան ֆյուչերսների գները Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով ժամը 9։41-ին թանկացել են 0.31 դոլարով եւ կազմել 64.26 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

WTI տեսակի նավթի ֆյուչերսների գները Նյու Յորքի բորսայում նույն ժամանակահատվածում աճել են 0.64 դոլարով եւ կազմել 60.16 դոլար մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ Bloomberg-ի փորձագետները կանխատեսում են, որ ԱՄՆ պաշարները 1.75 մլն բարելով կկրճատվեն։