Ճապոնիայում հարավում գործող «Կուդոկայ» գանգստերական խոշոր սինդիկատի 3 ղեկավարներ կալանավորվել են։ Նրանց կասկածում են շարքային յակուձաներից միլիոնավոր դոլարներ նվեր ստանալու մեջ, որոնց դիմաց նրանք հարկեր չեն վճարել։
Այս գործով անցնող հիմնական ֆիգուրանտը «Կուդոկայի» 68-ամյա առաջնորդ Սատորու Նոմուրան է։ Նա նախկինում արդեն կալանավորված է եղել եւ հիմա կալանքի տակ է գտնվում սպանության եւ սպանության փորձի մեղադրանքով, գրում է ՏԱՍՍ-ը։
Նոմուրան, ըստ եղած ապացույցների, իր խմբավորման շարքային անդամներից ավելի քան 1.8 մլն դոլար գումար է ստացել, որոնցից պետությանը հարկեր չի վճարվել։ Ճապոնիայում նման դատական գործ առաջին անգամ է հարուցվում։





























