Դերասան Ժերար Դեպարդիեն հայտարարել է, որ ֆրանսիացիները կցանկանային Վլադիմիր Պուտինին տեսնել իրենց նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է France TV Info.

«Ես կարծում եմ, որ Ֆրանսիայում մարդիկ ավելի դժբախտ են։ Շատերը կցանկանային, որ Պուտինը լիներ իրենց նախագահը»,- ասել է դերասանը։

Դեպարդիեն  նման կարծիք է հայտնել «Սիրո հովիտ» նրա նոր ֆիլմի մասին քննարկման ժամանակ։ Գիյոմ Նիկլուի նկարահանած ֆիլմում խաղացել է նաեւ Իզաբել Յուպերը, փոխանցում է Lenta.ru-ն։

Ավելի վաղ դերասանը ասել էր, թե պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար եւ Պուտինին սեր էր խոստովանել։

Հիշեցնենք, որ 2013թ. հունվարին Դեպարդիեն ՌԴ քաղաքացիություն էր ստացել։