Մոսկվայում դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «կարակալ» ցեղատեսակի կատվին գողացողներին: Այս մասին հաղորդել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Անդրոնիկը:
Նրա խոսքով, հանցագործները նաեւ կենդանու տիրուհուն 250 հազար ռուբլի վճարել:
Ըստ РБК-ի, միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 24-ին, Մեծ Ակադեմիական փողոցում: Մեղադրյալները, որոնք ներկայացել են որպես կատվի գնորդ, թափանցել են տուժածի բնակարան, նրան սպառնացել ատրճանակով եւ գողացել 440 հազար ռուբլի արժողությամբ կատվին եւ 500 հազար ռուբլի առձեռն գումար: 2014թ. օգոստոսին նրանց ձերբակալել են:
Կարակալը կատվազգիների ընտանիքից գիշատիչ կաթնասուն է, որը ներառված է Միջազգային Կարմիր գրքում:





























