Սանկտ Պետերբուրգի բնակիչը ընկել է 5-րդ հարկի բարձրությամբ ծառից, ուր բարձրացել էր՝ փորձելով պատուհանից մտնել նախկին սիրելիի բնակարանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահներին:

Նախկինում դատապարտված 38-ամյա տղամարդը դեպքի վայր ժամանած ոստիկաններին ասել է, որ այդ կերպ ցանկանում էր գրավել կնոջ ուշադրությունը:

Պետերբուրգցին ձախ ազդրի ոսկրի փակ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան ծանր վիճակում վերակենդանացման բաժին են տարել: