ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրությունում առավելագույնս հստակ կլինի փորձաշրջան հասկացությունը: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այսպես, աշխատանքային պայմանագրում պետք է նշված լինի փորձաշրջանի ընթացքում աշխատակցից պահանջները: Դրանք չպետք է դուրս գան աշխատանքային պարտականությունների շրջանակից:
Բացի այդ, գործատուն չի կարող փորձաշրջան սահմանել նրանց համար, ովքեր նրանց մոտ աշակերտ են եղել:
«Կարծում եմ՝ այս փոփոխությունները բարձրացնում են աշխատակիցների պաշտպանվածությունը, հատկապես՝ սկսնակ աշխատողների»,- հավելեց սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:




























